Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Բայց էս ի՜նչ տողատակող ժողովուրդ ենք ֆեյսբուքահայերս

Բայց էս ի՜նչ տողատակող ժողովուրդ ենք ֆեյսբուքահայերս
13.05.2025 | 13:12

Մի խոսք կա՝ շունը սատկացնողին են քարշ տալ տալիս:

Էդ նույն տրամաբանությամբ, քանի որ ես բացեցի ֆեյսբուքյան հիվանդության թեման, հիմա էլ փորձեմ դրա շատ տարածված մի ախտանիշի մասին խոսել, ինչը, իհարկե, ես չեմ հայտնաբերել, իմոնք էլ գիտեն դրա գոյության մասին, բայց, ինչպես իմոնցից մեկն էր գրել՝ դու մեր փոխարեն բարձրաձայնեցիր այն, ինչ հոգու խորքում զգում ու մտածում, բայց անհարմար էինք զգում խոստովանել: Դու-ն ես եմ՝ հասկացաք: Եվ այսպես, ինչ ախտանիշի մասին է խոսքը: Ասեմ միանգամից: ՏՈՂԱՏԱԿԻ: Կարդում եմ իրական ու վիրտուալ ֆրենդներիս ստատուսներից շատերը ու մտածում՝ գրո՜ղը տանի, բայց էս ի՞նչ տողատակող ժողովուրդ ենք ֆեյսբուքահայերս, հինգ նախադասություն ենք գրում, վեցը տողատակ է: Էն էլ ի՜նչ տողատակ: Մի փութ մեղրով չի ուտվի: Տողատակողներն էլ՝ վաստակաշա՜տ, խելացի՜, դաստիարակվա՜ծ: Համարյա՝ ֆեյսբուքյան աստղ: Եվ ոչ միայն ֆեյսբուքյան: Իսկ տողատակը՝ ՓՈ՜ՒՉ: Դատարկ զազրախոսություն, ինչի համար իրական կյանքում շատ հանգիստ կարելի է տասնհինգ սուտկա վաստակել:

Հիմա կասեք՝ էլի՞ մնաց-մնաց գիշերվա կեսին մի բան բստրեց էս Լիլին:

Չէ՛, իմոնք ջան, ո՞ւր էր, թե բստրեի: Շատ լուրջ ախտանիշ է դարձել, ախր, էդ տողատակ կոչվածը, ու դրա հետ ծայրահեղագո՜ւյնս զգույշ պիտի վարվել: Որովհետև, իրական, թե վիրտուալ, բոլորս բոլորիս մասին ամեն ինչ գիտենք: Ու բոլորս էլ տառապում ենք ֆեյսբուքյան հիվանդության էդ ախտանիշով: Շատն ու քիչը էստեղ այնքանով է կարևորվում, որ, ասենք, ես, տողատակից եթե անցա ՉԸ՛-ՏՈՂԱՏԱԿԻ, ոմանք իրո՛ք կանիծեն էն օրը, երբ նստեցին ֆեյսբուք կոչվող էս փոշեծծչի ղեկին:

Դուք բան հասկացա՞ք, իմոնք:

Եթե հասկացաք՝ ապրեք դուք:

Թե չհասկացաք՝ ապրեմ ե՛ս:

13.05.2016

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 791

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ